fbpx
Իրավական

Հայ գերիներին խոշտանգելու մասին ՄԻՊ արտահերթ զեկույցը կուղարկվի միջազգային կառույցներին

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգլերենով այս արտահերթ զեկույցում:

Փաստաթուղթը վերաբերում է պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պատասխանատվությանը: Զեկույցի հիմնական դրույթները այսօր հրապարակել ենք ես և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը (Siranush Sahakyan)՝ ցույց տալով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների և նվաստացումների փաստերը, այդ արարքների համար պատասխանատվության մեխանիզմները:

Արտահերթ զեկույցում ներկայացված են նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Կովսականում տեղի ունեցած զանգվածային խախտումները (հայ զինվորներին մեքենայից կապել ու քաշել, սպանված մարդկանց ականջները կտրել և այլն)։

Զեկույցն ունի հետևությունները, այդ թվում՝ կապված Ադրբեջանի Սահմանապահ ծառայութան հետ, հիմնավորող լուսանկարներ և տեսանյութեր, վերլուծություններ։ Փաստաթուղթը կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։ Զեկույցի հղումը՝ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ