fbpx
Քաղաքականություն

Հայ համայնքի ազդեցությունը ԱՄՆ ղեկավարության վրա զրոյական է․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետք չէ տրվել ինքնախաբեական միֆերի: ԱՄՆ հայկական համայնքի ազդեցությունը Սպիտակ տան վրա զրոյական է, հայկական լոբբին, եթե դրանից մի բան մնացել է, որևէ, կրկնում եմ՝ որևէ ազդեցություն չունի երկրի ղեկավարության վրա: Չուներ անգամ Օբամայի վարչակազմի օրոք, իսկ Թրամփն ընդհանրապես խորապես անտարբեր է հայկական երևակայական ազդեցության հանդեպ:

Իրավիճակը մի փոքր այլ է այս կամ այն կոնգրեսականի կամ սենատորի դեպքում, որոնք հայազգի ընտրողների կենտրոնացման տարածքներում են քվեարկվում: Միայն այդքանը: Տարիներ շարունակ միայն ցեղասպանության ճանաչման իրենց համար հարմարավետ դարձած օրակարգով՝ ամերիկյան վարչակազմերին հոգնեցրած ակտիվիստները շատ վաղուց, ցավոք, լուրջ չեն ընկալվում Վաշինգթոնում և դա Վաշինգթոնի մեղքը չէ:

Վերջ տվեք հայկական երևակայական լոբբիի կամ ավելին՝ հայազգի ընտրողների ցավալիորեն անէական դերը գերագնահատելուն: Ինչ վերաբերում է Փաշինյանի Լոս Անջելես այցելությանը, ապա 250$-ով նրան տեսնելու համար տոմս գնողները Բելթվեյի վրա որևէ, կրկնեմ՝ որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ»:

https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10217639021500626

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ