Հայաստանի առաջատար հեծանվորդները դեռևս անցյալ տարեվերջից սկսել են 2019թ. մրցաշրջանի նախապատրաստությունը:
Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է ՀՀ հեծանվային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ սպորտի նախարարության հանրապետական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը:
Այս փուլում մարզչական խորհրդի որոշմամբ անցկացվում են ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավող պարապմունքներ:
Բարենպաստ եղանակի դեպքում մարզումներն ընթանում են համապատասխան խճուղիներում: Մարզումներում ընդգրկված տարբեր տարիքային խմբերի հեծանվորդները, նրանց թվում` Եվրոպայի երիտասարդների կրկնակի չեմպիոն Էդգար Ստեփանյանը:
Զուգահեռաբար մասնագետ վարպետները կատարում են մարզագույքի վերանորոգման աշխատանքները, որի համար ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր պահեստամասերը:
Հավելենք, որ մրցաշրջանի առաջին մեկնարկը կտրվի մարտին, Երևանում՝ խճուղային հեծանվավազքով:
Փոխանցում է armsport.am-ը։