fbpx
Քաղաքականություն

Հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա․ դեսպան Դեվալը՝ ԱԽ քարտուղարին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Կիշան Դան Դեվալին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված անձնական ներդրման համար: Քարտուղարը հաջողություն է մաղթել պարոն Դեվալին հետագա գործունեության մեջ:

Կիշան Դան Դեվալն ուրախությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների մի շարք ոլորտներում նկատվում է զարգացման բարձր դինամիկա:

Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով և որ հետագայում ևս նպաստելու է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ