fbpx
Սպորտ

Հայ հրաձիգը՝ բրոնզե մեդալակիր Քուվեյթի 9-րդ Գրան Պրիում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Հունվարի 10-17-ը Քուվեյթում կայացավ Ամիրի անվան Քուվեյթի 9-րդ գրան պրին։ Այս մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց։

Ատրճանակ ձևի մարզուհին կիսաեզրափակչում 565 միավոր է խոցե և 5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ բարելավելով դիրքերը՝ գրավել է 3-րդ հորիզոնականը:

Նշենք, որ հրաձգության Հայաստանի հավաքականը 12 մարզիկով փետրվարի 23-ին կմասնակցի Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կայանալիք Եվրոպայի վարկանիշային առաջնությանը։ Մինչ այդ փետրվարի 9-22-ը Հայաստանւի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի լեհական Վրոցլավ քաղաքում:

Հայաստանի հավաքականում ընդգրկված կլինի 6 աղջիկ և 6 տղա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ