Հայ ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանիելիայի հարազատներին․ Փաշինյան-Azat TV
Հասարակություն
22:51 04/04/2019

Հայ ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանիելիայի հարազատներին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին:

«Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը:

Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»:

Հիշեցնենք, որ 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ծագումով վրացի հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանիելիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ