fbpx
Սպորտ

12:20 12/8/2019

ԵԱ. հայ ջրացատկորդները չհաղթահարեցին որակավորման փուլը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային վերջին օրը 10 մետր աշտարկացատկում Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը։

Լև Սարգսյանը 19 մասնակիցների մեջ զբաղերցեց 14-րդ հորիզոնականը՝ 332.80 միավորով, իսկ Վլադիմիր Հարությունյանը ՝ 16-րդ հորիզոնկանը՝ 311.0 միավորով։

10 մետր աշտարակացատկի Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Օլեկսի Սերեդան (488.85), արծաթե մեդալակիրը ֆրանսիացի Բենջամին Աուֆրետն էր (474.90), իսկ բրոնզե մեդկալակիր դրաձավ ռուս Ռուսլան Տերնովոյը (445.25):

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Վերեվ