fbpx
Սպորտ

Հայ կարատեիստները 7 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ռուսաստանի Օդինցովո քաղաքում ավարտվել են ավանդական կարատեի մեծահասակների Եվրոպայի 34-րդ և մանկապատանեկան գավաթի 6-րդ առաջնությունները: Ընդհանուր մրցաշարին մասնակցել է 13 երկրի շուրջ 1000 մարզիկ: Հայաստանի պատվիրակությունը ներկայացել է մեծահասակների 22 հոգանոց կազմով և նվաճել է 7 ոսկե մեդալ:

14-15 տարեկանների խմբում Եվրոպայի չեմպիոն են դարձել Արսեն Մխիթարյանը (երկամարտ) և Մարատ Հարությունյանը (կատա)։ 16-17 տարեկանների խմբում ոսկե մեդալ են նվաճել Էրիկ Հովսեփյանը (Եվրոպայի քառակի չեմպիոն), Արման Կարախանյանը (Եվրոպայի կրկնակի չեմպիոն), Արմեն Զազյանը (թիմ. կատա)։
Մեծահասակների խմբում (21-55 տարեկաններ) Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են 2016 թվականի աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը և Տիգրան Գևորգյանը։

Հայ կարատեիստները մրցավայր էին մեկնել հավաքականի մարզիչ Գոռ Ավագյանի հետ, պատվիրակությունը գլխավորել է Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը (սև գոտի 5-րդ դան):

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ