Կրթություն

Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանն այսօր սկսում է կրթական նոր տարին

Բեյրութի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանն այսօր սկսում է կրթական նոր տարին։ Այս մասին տեղեկացնում են Վարժարանի Facebook-յան էջից։

Նախքան ուսումնական տարվա մեկնարկը, տեղի է ունեցել ուսուցչական ընդհանուր ժողով, վարժարանի տնօրենն ասել է, որ անցած տարի մեկնարկած կրթական բարեփոխումների եռամյա ծրագիրը բարեհաջող են իրականացնում, պետք է շարունակեն համագործակցությունը համալսարանների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ուսուցիչների վերապատրաստելու համար, գործելու են դասերի ավարտից հետո ուսումնական ծրագրերը, շաբաթօրյա խմբակները, նոր թափ պետք է հաղորդեն հայերեն կրթական ծրագրերին, համակարգչային գիտությունների ուսուցմանը։

Տեղեկացնենք, որ Բեյրութի Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը գործում է 1939 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ