fbpx
Սպորտ
10:52 08/10/2019

Հայ մարմնամարզիկն Աշխարհի առաջնության եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։

Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։

Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։

Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը։ Նա 13,666 միավորով 25-րդն է։

Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր։ Այստեղ էլ նա 37-րդն էր։

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։

Աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ