fbpx
Սպորտ

Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի Կիոկուշին Կարատեի Ազգային ֆեդերացիան Պորտուգալիայում ընթացող Եվրոպայի 33-րդ առաջնությանը ներկայացել է 3 քաշային կարգում ու 3-ում էլ բացարձակ արդյունք ցույց տվել:

Այսպիսով, 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Առուշանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ դառնալով Եվրոպայի արդեն 5-ակի չեմպիոն: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

75 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացրել է Էմիլ Ղազարյանն ու դարձյալ չեմպիոնի կոչումը նվաճել:

Իսկ 14-15 տարիքային խմբում բացարձակ արդյունք է ցույց տվել Գոռ Մատոյանն ու արժանացել ոսկե մեդալի:

Վերեվ