fbpx
Սպորտ

Հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապանում

Հուլիսի 18-ին ՀՖՖ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապանում:

«Հայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավար, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կապան քաղաքում:

Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։ Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ