fbpx
Կրթություն

Հայ պատանիները մեդալներ են նվաճել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում. Արայիկ Հարությունյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հայ պատանիները մեդալներ են նվաճել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում:

«Երեկ Լոնդոնում ավարտվեց մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Հայ պատանի մաթեմատիկոսները նվաճել են երկու արծաթե մեդալ, մեկ բրոնզե մեդալ, երկու գովասանագիր են ստացել: Նախորդ տարվա համեմատ երեք բրոնզե մեդալ պակաս ունենք, ինչը պայմանավորված է թիմի թարմացմամբ: Մեդալների որակը պահում ենք, և արդեն հաջորդ տարի ոսկու խնդիր պետք է դնել: Շնորհավոր մեր թիմի անդամներին և նրանց մարզիչներին:

Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ ֆիզիկոսները վերադարձել էին հինգ բրոնզե մեդալով: Սպասում ենք մյուս թիմերի արդյունքներին` քիմիայից, կենսաբանությունից, աստղագիտությունից», – գրել է նախարարը:

https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10157428811683501?__xts__[0]=68.ARDagth4NKFhr_TMpzCmu5DPg5c6qO57YSh-5xEFzABhPFVjbF03DTsa4p8Vfd1u0fAj6uvRqLxA_wjeqTPdzY2YU3A59VnTimvwS8jEmzhKSmmOaSHyR8-jIb3y3H9NS1hHaqRQ1Rw4r7zQzvkRWxBQ2r65qelwAQ4mwJlKvx9S-IB4o4eQFcJzDBr3DaBq8cNp0tTOCvX5xoFrcmSzYF-TZ_clvIVC8QFd308-yWY1VWXa3GlgzL83srrv-wXp21k5yUPndoEUn6un–JrrXySHSSwIB0TAlcJx5hJ93glIIVcPAGOJN_D7ZA-Qs3cxE6lfZcFiOScvMfxWMjmOlTA&__tn__=H-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ