fbpx
Սպորտ

Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունը մեկնարկել են հաղթանակով

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանը ներկայացնում են 8 շախմատիստներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ