Լատվիայում մեկնարկել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում է 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր:
Մրցաշարի մասնակիցների թվում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից:
Հովհաննիսյանն այս մրցաշարի գործող չեմպիոնն է:
Մրցաշարի՝ երեկ կայացած առաջին տուրում մեր երկու շախմատիստներն էլ հաղթանակներ են տարել: Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: