fbpx
Սպորտ

13:16 25/8/2019

Աշխարհի առաջնություն․ Հայ թիավրողների զույգը դուրս եկավ եզրափակիչ

Հունգարական Ցեգետ քաղաքում շարունակվող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը դուրս է եկել բայդարկա 200 մետր մրցատարածության B եզրափակիչ։

Կիսաեզրափակչում նրանք ցույց են տվել 39.72 վայրկյան արդյունք։

200 մետր մրցատարածության եզրափակիչը կկայանա այսօր՝ օգոստոսի 25-ին։

Հիշեցնենք նաև, որ նույն օրը մեկնարկի դուրս կգան Արա Վիրաբյանը՝ կանոէ 5000 մետր մրցատարածության եզրափակչում և Վլադիմիր Ալավերդյանը՝ բայդարկա 5000 մետր մրցատարածության A եզրափակչում։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Վերեվ