Չիկագոյում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։
Քալընի խոսքերը փոխանցում է Ermenihaber-ը։
Խոսնակը նշել է, որ Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը մոտենում է ավարտին ու այնտեղ պատմության նոր էջ է բացվել։
Քալընն ասել է, որ Թուրքիան ու Հայաստանը հարաբերությունը կարգավորելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։
Նա ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորումը ձեռնտու է Հայաստանին, թե տնտեսապես, թե քաղաքականապես։ Նրա խոսքով՝ տվյալ կարգավորումն ամենաշատը ձեռնտու է Հայաստանին, որը դեպի ծով ելք չունի։
