fbpx
Սպորտ

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել

Ապրիլի 5-7-ը, Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվեց ԽՍՀՄ չեմպիոն Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարը։Այս  հուշամրցաշարին մասնակցում էին նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները, ովքեր նվաճեցին 4 մեդալ:

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել, իսկ 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե։

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ