fbpx
Սպորտ

Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ․ Եվրոպայի առաջնություն

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը շարունակվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

55 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ էր հասել Բուլղարիան ներկայացնող հայազգի Էդմոնդ Նազարյանը։ Նրա մրցակիցը ադրբեջանցի Ազիզլին էր, որը 1/4 եզրափակչում պայքարից դուրս թողեց Ռուդիկ Մկրտչյանին:

Ազիզլին առաջին մրցափուլում հաղթում էր 5-0 հաշվով, բայց երկրորդում Նազարյանը հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո տուշեով հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ եզրափակիչ:

Նշենք, որ Էդմոնդ Նազարյանը օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ