fbpx
Տնտեսություն

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի մեկնարկը կտրվի այս տարի

Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը։ Ծրագիրը  նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ օգտագործելով հայկական գիտական միտքը, հնարավորությունները և Սփյուռքի ներուժը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, կռավարության նիստում հայտարարեց Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նշվեց, որ այս ծրագրի արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեցները հնարավորություն են ստանում հատուկ մասնագիտական ծրագերով այցելել  «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել  ներդրողների և վենչուրային կապիտալիստների:

Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ։

Ծրագրի շրջանակներում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան Հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի Համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություննից:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ` ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 10-ի «ՀՀ 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված չափաքանակներին համապատասխան:

Հակոբ Արշակյանը նշեց, որ քանի որ առաջին անգամ է այս ծրագիրը գործարկվում, տարվա վերջին արդյունքների ամփոփում կիրականացնեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ