Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համակարգում են իրենց հարաբերությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով

Հրապարակող՝

zaur shiriyev

Ամենադիտվածներ

Ադրբեջանցի քաղաքագետ Զաուր Շիրիևը Երևանում անցկացվող «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի ժամանակ այսօր նշել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան համակարգում են իրենց հարաբերությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման նպատակով։ Նա ընդգծել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև՝ առաջարկելով դա դիտարկել «եռյակի» ձևաչափով։ Շիրիևը կարևորել է հասարակությունների միջև կապերի հաստատումը և նշել, որ խաղաղության համաձայնագիրը միայն առաջին քայլն է։ Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում անհրաժեշտ է իրատեսական մոտեցում՝ առանց մաքսիմալիստական դիրքորոշումների։

Մեր կողմից կարևոր ենք համարում նշել, որ Շիրիևի խոսքերը վկայությունն են այն բանի, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ուղղակիորեն կախված են Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունից։

Ամենաթարմ