Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային՝ 5-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1967 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.00C (2008 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ