fbpx
Առողջապահություն

Հայաստանում կորոնավիրուսի 621 նոր դեպք է հաստատվել

Սեպտեմբերի 4-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 4, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով:

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, 12 մահվան դեպք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ