ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան է ներկրվել 15000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութ։
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 7-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ խոսվեց նաև ռուսական պատվաստանյութի ներկրման մասին։
