fbpx
Խորհրդարան

Միրզոյանի հրավերով՝ Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի պատվիրակությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնաամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնաամերիկյան խորհրդարանի միջև ստորագրել Միջխորհրդարանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ