fbpx
Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հեռանկարներ

Հայաստան-ԵՄ մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 5-րդ նիստն այս տարի անցկացվում է Երևանում: Հայկական կողմից նիստը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, իսկ ԵՄ-ից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպական հարևանության ռազմավարության և գործիքների բաժնի ղեկավար Աննա Սթրազկան:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ 4 տարի ընդմիջումից հետո անցած տարի ենթակոմիտեի նիստն անցկացվել է Բրյուսելում՝ նոր զարկ տալով ՀՀ-ԵՄ համագործակցությանը: «Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեր կարևորագույն գործընկերն է մի շարք բարեփոխումների իրականացման գործում: Վստահ եմ, որ այն նշաձողը, որ մենք կսահմանենք մեր գործառնական եզրակացություններում, և այն հիմնական կետերը, որ մեկ տարվա կտրվածքով կդառնան մեր երկկողմ համագործակցության ուղենիշեր, կկարողանանք մյուս տարի կրկին գնահատել և նոր նպատակներ սահմանել: 2020 թվականը ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից բոլոր ոլորտներում մեծ նշանակություն է ունենալու՝ հաշվի առնելով, որ դրանից հետո սահմանվելու են համագործակցության հիմնական կետերը ինչպես երկկողմ, այնպես էլ Արևելյան գործընկերության ձևաչափում»,-ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, աշխատանքի և տեղեկատվական հասարակության բնագավառներում, ինչպես նաև ամրագրվել հեռանկարները: Հետազոտությունների և նորարարության ոլորտում ներկայացվել են ՀՀ-ում իրականացվող գործընթացները, մասնավորապես, Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն-2020» ծրագրին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ