Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել 5 բուժաշխատողներ` աջակցելու հայ բժիշկներին

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Փյունիկ – Վուլվերհեմփթոն խաղը կսպասարկեն իտալացի մրցավարները

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում գրված է․

«Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը:

Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար:

Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ»։

https://www.facebook.com/WHOArmenia/posts/2761353744191545

Հրապարակող՝

Ամենաթարմ