fbpx
Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 10 մլն դոլար

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն անցկացվել է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Հանգանակվել է 9.856.100 դոլար։ 2018-ին հանգանակվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը։ Ծրագրերը կյանքի կկոչվեն Արցախում, ինչպես նաև Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»,-ասել էր վարչապետը:

Նա նաև հավելել էր, որ ստեղծման օրից «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 635 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, 970 ընտանիքների համար բնակարաններ են կառուցվել, ինչպես նաև 585 կմ՝ ջրագիծ, 364 կառուցված, վերանորոգված, կամ վերակառուցված դպրոց, 75 կառուցված կամ նորոգված բուժհաստատություն, 59 մշակութային և սպորտային կենտրոն, 29 համայնքային կենտրոն, 115 ջերմոց, 173 կրթական, գիտական և մշակութային ծրագիր է իրականացվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ