fbpx
Ազատ Լրահոս

14:00 15/4/2019

Հայաստան-Կոստա Ռիկա բարեկամության խմբի կազմավորման հարցը ԱԺ հանձնաժողով հավանության արժանացավ

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայաստանի և Կոստա Ռիկայի միջև բարեկամության խորհրդարանական խմբի ձևավորման հարցը: Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Կոստա Ռիկայի հետ բարեկամության խմբի կազմավորման նպատակը Լատինական Ամերիկայում Հայաստանի դրական կերպարի ամրապնդումն է և պայքարն ադրբեջանական քարոզչության դեմ, որն ուղղված է ընդդեմ հայերի։

Ըստ Ռուբինյանի՝ վերջին տարիներին Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի պասիվ դիրքորոշումից, ակտիվացրել է ջանքերն այս տարածաշրջանում, և արդյունքում լատինամերիկյան մի շարք երկրներում ընդունվել են բանաձևեր Հայաստանի դեմ։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացրած առաջարկությունն արժանացել է խորհրդարանականների դրական եզրակացությանը։

Վերեվ