fbpx
Սպորտ

Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի 17 մարզիկ

Տոկիոյի Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու են 17 մարզիկներ 9 մարզաձևերում: Բոլոր մարզաձևերում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը ավարտված են:

Մեր օլիմպիական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Հունահռոմեական ըմբշամարտ՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ): Ազատ ոճի ըմբշամարտ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ): Ծանրամարտ՝ Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Իզաբելա Յայլյան (59 կգ): Սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Դավթյան (առանձին գործիքներ՝ հենացատկ, նժույգ թափեր): Բռնցքամարտ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (63 կգ), Արման Դարչինյան (75 կգ): Աթլետիկա՝ Լեւոն Աղասյան (եռացատկ): Ձյուդո՝ Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ): Հրաձգություն՝ Էլմիրա Կարապետյան (ատրճանակ, 10 մետր): Լող՝ Արթուր Բարսեղյան (50 և 100 մետր ազատ ոճ), Վարսենիկ Մանուչարյան (100 մետր ազատ ոճ):

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մասնակիցն է լինելու Տոկիո-2020-ում: Նա մեկնարկելու է հուլիսի 24-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ