Վաղը՝ մարտի 29-ին, Երևանի ժամանակով 21:00-ին նախատեսված է Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ Օսլոյում։
Իսկ այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:00-ին, նախատեսված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը, որին կմասնակցի նաև Վահան Բիչախչյանը։
Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
Իսկ Երևանի ժամանակով 20:30-ին՝ ասուլիսից հետո, տեղի կունենա մեր ընտրանու նախախաղային մարզումը՝ «Ուլևոլ» մարզադաշտում, որտեղ էլ կայանալու է Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։
