Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ այսօր նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մասին։
Նա ասել էր, որ բանակցություններն արդեն ավարտվել են ու առաջիկայում կոնկրետ հայտնի կլինի, թե երբ կստանանք պատվաստանյութերը։
Այնուհետև Ավանեսյանն ավելացրեց, որ իրենք ակնկալում են արդեն մարտին ստանալ որոշակի խմբաքանակ, որպեսզի փուլ առ փուլ սկսվի պատվաստման գործընթացը։
https://www.facebook.com/azatutyun/videos/448206399661481
Տեսանյութը՝ Աատություն ռադիոկայանի։