fbpx
Սպորտ

Հայաստանը՝ ի նշան բողոքի, լքում է մրցաշարը. Շախմատի համաշխարհային օլիմպիադա

Շախմատի համաշխարհային օլիմպիադան շարունակվելու է առանց Հայաստանի հավաքականի: 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի ընտրանին էր: Առաջին խաղն ավարտվել էր հնդիկ շախմատիստների հաղթանակով՝ 2,5-3,5 հաշվով:

Մեր թիմում հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը: Լևոն Արոնյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտություն են կրել:

Սակայն, տեղեկություն է տարածվել, որ Հայկ Մարտիրոսյանի պարտիան բողոքարկվել է, քանի որ «Zoom» ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով Հայկը չի կարողացել քայլ անել: Բողոքարկումը, սակայն, չի ընդունվել: Ի նշան բողոքի՝ Հայաստանի հավաքականը հրաժարվել է շարունակել մրցաշարը և լքել է այն: Երկրորդ ռաունդը չի կայացել: Արդյունքում Հայաստանին գրանցվել է պարտություն 2-0 հաշվով:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Twitter-ի գրառումով հայտնել է, որ որպես թիմի առաջատար ինքը բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից:

«Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից և խնդիրը եղել է ծրագրային»,- գրել է Արոնյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ