fbpx
Քաղաքականություն

Վիեննայում կանցկացվի Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մեր հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կրկին տեղի կունենա Վիեննայում»,- ասել է նա՝ չնշելով հանդիպման հնարավոր ամսաթիվը:

Ընդ որում, Չավուշօղլուն կրկին կարծիք է հայտնել, որ բանակցությունները պետք է ընթանան կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում:

2021 թվականին Հայաստանն ու Թուրքիան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակեցին։ Անկարայից այդ պաշտոնը զբաղեցրել է ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, իսկ Երևանից՝ խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Առաջին հանդիպումը Երևանի և Անկարայի ներկայացուցիչներն անցկացրել են հունվարի 14-ին Մոսկվայում, իսկ երկրորդը՝ փետրվարի 24-ին Վիեննայում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ