fbpx
Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի միջև ավիաուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Հայաստանի և Վրաստանի միջև ավիաուղևորափոխադրումների աճը գերազանցել է 160 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Նշվում է, որ երկու երկրների ավիացիոն իշխանությունները մտադիր են շարունակել համագործակցությունը։ Դա հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գործակալության տնօրեն Լևան Կարանաձեի և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կենտրոնակայանում (Մոնրեալ)։ Հանդիպման շրջանակներում նաև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Համաձայն փաստաթղթի՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում կիսել օդային երթևեկության կարգավորումների ներդրման փորձը, որոնք նախատեսված են Եվրամիության հետ ընդհանուր օդային տարածքի մասին համաձայնագրով։ Հուշագրում խոսվում է նաև օդային երթևեկության արդյունավետության և կառավարման հսկողության, անձնակազմի պատրաստման-վերապատրաստման բարելավման, փորձի փոխանակման հարցերում համագործակցության մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ