Քաղաքականություն

Հայաստանում զարգացում կա, սակայն մեզ խժռող գիտակցական ու նյութական չարիքը չի թոթափվել․ Նարեկ Այվազյան

Azat TV-ի խմբագիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում մասնավորապես ասվում է․

«Գործող իշխանության ամենասխալ գործն այն է եղել ու կա, որ իրենք քաղաքականության մշակման ու վարման համար հիմք չդրեցին, նախկինների պես, և մերժեցին քաղաքական գաղափարախոսությունները, երկրորդ չարիքն այն է, կրկին նախկինների պես, որ աշխարհաքաղաքական ուղղությունը պահեցին ռուսական ծիրում, մի բան էլ խորացրին՝ չփորձելով բալանսավորել այլ գերտերությունների հետ խորը համագործակցության միջոցով, երրորդը՝ բոլորին մեղադրեցին նախկինների հետ լինելու մեջ, բայց իրենց կադրային բազան հիմնվեց նախկինների կադրերի վրա, այլ ոչ թե տարիներով մաքառած գործընկերների և նոր մոդելների վրա:

Իհարկե, այս կառավարության պորտֆելներում նշանակվեցին ավելի պրոֆեսիոնալներ, ի ուրախություն բոլորիս, բայց միառժամանակ կառավաւության անդամների 1/4-ը կամ ավելի քիչն են քաղաքական որոշակի ճանապարհով անցել, որի գլխավոր պատճառը վերըգրված երեք կետերն են:

Հայաստանում զարգացում կա և դա հիմնականում զարգացումների ու իներցիայի արդյունք է, սակայն մեզ խժռող գիտակցական ու նյութական չարիքը չի թոթափվել, որը պատերազմում, ժողովրդի ասած՝ դուրս գցեց: Այսինքն, առաջին պարբերության մեջ նշված երեք հիմնախնդիրներն են, որ Հայաստանի ներքին քաղաքական կյանքում չի լինելու առողջ քաղաքական մթնոլորտ և զարգացում, որ Հայաստանը արտաքին քաղաքականության իրացման առումով ինքնին չի լինելու ճկուն և դիվերսիֆիկացված, որ Հայաստանում, ինչքան էլ վերանա կոռուպցիան ինչ-որ մակարդակներում, միևնույնն է՝ հովանավորչությունը, ցավալիորեն, գոյություն է ունենալու և ինչպես որ ռուսներն են ասում՝ «Бей своих, чтобы чужие боялись» լոզունգն ապրելու է, մինչև քաղաքական ընկալումները չվերանայվեն, վերանայվեն քաղաքական գործիչների, ինչպես նաև հանրության ավելի լայն շրջանակների կողմից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ