fbpx
Քաղաքականություն

Որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա․ Իլհամ Ալիև

Մեդիամաքս-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօրվա ուղերձում հերթական անգամ խոսել է հայկական կողմի սպառազինության մասին:

«Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, և դա կարող է սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ:

Իսկ ե՞րբ Հայաստանն է զինվում: Որտեղի՞ց նրան այդքան զենք և տեխնիկա: Նույնիսկ այսօր մաքսանենգ սխեմաներով նրանց մատակարարում են զենք և տեխնիկա, ընդ որում՝ շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա: Ուստի մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, և ես համոզված եմ, որ կստանանք », – ասել է Ալիևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ