Սպորտ

Հայաստանցի գրոսմայստերը աշխարհի ռեկորդ է սահմանել

Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, մասնակցելով Պորտուգալիայի Ֆամալիկաո Օփեն միջազգային մրցաշարում, ինը հնարավորից 100 տոկոսանոց արդյունքով դարձել է միանձնյա հաղթող:

Ինչպես հաղորդում է Chessfed.am-ը, հայ շախմատիստը միեւնույն ժամանակ ցույց է տվել 3103 գործակցի ուժի խաղ, որը շախմատի պատմության մեջ ամենաբարձրն է ու աշխարհի ռեկորդ է:

Մինչ այդ ամենաբարձր արդյունքը եղել է 3098-ը, որը Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում գրանցել էր Ֆաբիանո Կարուանան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ