Սպորտ
16:20 20/03/2020

Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսն արդեն Իսպանիայում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն արդեն Իսպանիայում է: Այս մասին տեղեկացնում է Marca պարբերականը։

«Հայաստանում հայտարարել են արտակարգ դրություն, այդ պատճառով մենք վերադարձանք Իսպանիա։ Սպորտն այժմ կարևոր չէ։ Բոլորս պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ և կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Միասնականությունն ամենամեծ ուժն է»,- ասել է Կապառոսը։

Հիշեցնենք, որ Կապառոսը Երևան էր ժամանել մարտի 13-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ