fbpx
Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները մարտի 23-ին և 26-ին:

Մեր ընտրանին Սարաևոյում կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքական հրավիրված 27 ֆուտբոլիստներից առայժմ հավաքականին չեն միացել Սարգիս Ադամյանը և Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, որոնք Երևան կժամանեն այսօր երեկոյան:

Ժամը 17:00-ին հավաքականը կանցկացնի առաջին մարզումը ֆուտբոլի ակադեմիայում:

Լուսանկարները` ՀՖՖ-ի մամուլի ծառայության

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ