Գյումրի քաղաքի համանուն բասկետբոլային թիմը ապահովել է տեղը բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Գյումրին» սեփական հարկի տակ 85-82 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Թայրին Ջոնսը(Գյումրի), ով վաստակեց 44 միավոր:
Հաղորդում է shantnews.am-ը։