fbpx
Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել այս ամսվա վերջին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Այս մասին, ինչպես փոխանցում է Trend գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի «Թավշյա հեղափոխությանը» նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ