fbpx
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականն ունի նոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների թիմը նոր գլխավոր մարզիչ ունի արտասահմանից:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մենենդեսի որոշմամբ` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Անտոնիո Ֆլորեսը: Բացի նրանից, ՀՖՖ պայմանագիր է կնքել նաև Ռուբեն Լեսկանոյի հետ, որը մեթոդոլոգիական խմբի ղեկավարն է լինելու և աշխատելու է 17 տարեկանից ցածր տարիքային խմբի հետ»,-ասաց Մելիքբեկյանը:

Բոլոր մարզիչների և մեթոդիստների պայմանագիրը կնքված է 1+1 ձևաչափով:

Նշենք, որ նոր մարզիչը եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի օգնականը Իսպանիայում աշխատելու ժամանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ