fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստվածության մարզիչը աշխատանք ստացավ Իսպանիայում

Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստվածության մարզիչ Խավիեր Մինյանոն կաշխատի «Վալենսիայում»։ Նա Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում է 2018 թվականի նոյեմբերի 6-ից։

Վերջերս իսպանական ակումբը հայտարարել էր նաև նոր գլխավոր մարզչի՝ Ալբերտ Սելեդեսի մասին։

«Սելեդեսի հետ հետ ժամանել են Վիդենտե դել Բոսկեի ֆիզպատրաստվածության մարզիչ Խավյեր Մինյանոն, ինչպես նաև Օսկար Ալվարեսը», – գրում է Marca-ն:

Նշենք, որ Միյանոն 11 տարի աշխատել է «Ռեալում», ինչպես նաև 8 տարի եղել է Իսպանիայի հավաքականի մարզչական շտաբում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ