fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականի պաշտպանն իր գոլը նվիրել է Երևանի 2801 ամյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստան առաջնության 13-րդ տուրում «Ուրալը» Վարազդատ Հարոյանի գոլի շնորհիվ «Տամբովին» հաղթել է 2:1 հաշվով:

Հայաստանի հավաքականի պաշտպանն իր գոլը նվիրել է Երևանի 2801 ամյակին, որը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 19-ին.

«Շատ ուրախ եմ, որ այսօր դարձա գոլի հեղինակ: Գոլս նվիրում եմ Երևանին, որն այսօր դառնում է 2801 տարեկան:

Երջանիկ եմ, որ օգնեցի իմ թիմին հաղթանակի հասնել և բարձրանալ մրցաշարային աղյուսակում: Մենք պայքարելու ենք ավելի բարձր տեղերի համար:

Դժվար հանդիպում էր: «Տամբովը» մրցաշարային աղյուսակի ներքևում է, բայց լավ ֆուտբոլ է խաղում: «Տամբովի» հետ խաղալը բարդ է»,- Հարոյանի խոսքն է մեջբերել Sport24.ru-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ