fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակն է տոնել Լիբանանում

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կրկին հաղթել է ընկերական խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լիբանանում՝ մրցելով ՍԺՀ (Սենտ-Ժոզեֆի համալսարան) «Սպորտս 1875» ակումբի հետ: Մեր հավաքականը հաղթեց 7:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Էդգար Կիրակոսյանը, Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը (2 գոլ), Խաչատուր Միքայելյանը և Տիգրան Վարդանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ