fbpx
Սպորտ

Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։ Խաղը կայացավ Եվրո 2020-ի որակավորման փուլի շրջանակներում։

Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սակայն 13-րդ րոպեին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը Էդին Ջեկոյի խփած գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսը ոչ ոքի ավարտվեց, սակայն երկրորդ խաղակեսում՝ 66-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյան իր հաշվին դուբլ ձևակերպեց։ Հակառակորդը 70-րդ րոպեին կրկին հավասարեցրեց հաշիվը։ Խաղի 77-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին։

Իսկ արդեն ավելացված ժամանակում Ստեփան Լոնչարը ինքնագոլի հեղինակ դարձավ։ Հանդիպումն ավարտվեց 4:2` հօգուտ մեր հավաքականի։

Նշենք, որ J խմբում Հայաստանը այժմ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով Իտալիային և Ֆինլանդիային։

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի գոլերը։

https://www.youtube.com/watch?v=tyAzFFsRGu4

https://www.youtube.com/watch?v=itpqlBr1-wE&fbclid=IwAR2mT3ZuheOFYG7Amxn4TOkVQryhVPfQBGTyAU7nGcCuC3-ElvRf1r2zmu0&app=desktop

https://www.youtube.com/watch?v=fS8Rx1Hdg8c&fbclid=IwAR0cZW_zcuVbuZkOJ9b8teVWo8X-xBCMBzoH3GhQCEq-cvpS2B4CAuWTH64&app=desktop

https://www.youtube.com/watch?v=VFgrvzBmQEQ&fbclid=IwAR3cp1bv6MMIEMUQi2luyB1RQcxTRDpJuddgxyjU3HzOLDahM0dWIN13rQc&app=desktop

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ