Քաղաքականություն
19:20 18/12/2019

Հայաստանի իշխանությունները բանակցում են ՌԴ-ից երկու լաստանավ գնելու մասին. Միքայել Մելքումյան

Հայաստանի իշխանություններն այս փուլում բանակցություններ են վարում Սև ծովով բեռների փոխադրման համար երկու լաստանավ ձեռք բերելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով, երբ կառուցվեց Կերչի կամուրջը, ռուսական կողմը մի քանի ազատ լաստանավ ունեցավ, որոնք հետաքրքրեցին հայկական կողմին։ «Եվ ես կարծում եմ, որ միանգամայն ընդունելի գնով այս հարցը կարող է լուծվել։ Բանակցություններն ընթանում են, տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասաց Մելքումյանը։

Նա համոզված է, որ որոշ ժամանակ անց Հայաստանը, Ղազախստանի օրինակով, կկարողանա տերմինալ բացել Փոթիում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ