fbpx
Արցախ

11:13 14/8/2019

Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում):

Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»:

Վերեվ