fbpx
Տնտեսություն

Հայաստանի կաշվե արտադրությունը՝ միջազգային ցուցահանդեսում

Ութ հայկական արտադրողներ մարտի 12-15-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «MosShoes 2019» միջազգային ցուցահանդեսին՝ Բիզնես Արմենիայի աջակցությամբ։ Հայաստանյան ընկերությունները ներկայացնում են կոշիկ, կաշվե աքսեսուարներ և այլ արտադրանքներ։ Երկու ապրանքանիշ միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ ցուցահանդեսում ներկայանալու շնորհիվ հայաստանյան ընկերությունները 122 միլիոն դրամի արտահանման պատվերներ են կնքել։

Հայկական տաղավարը համալրել են կոշիկ արտադրող 5, պայուսակ և աքսեսուարներ արտադրող 2  ընկերություն և կաշվի վերամշակման գործարանը:

Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում «MosShoes»-ը կաշվե արտադրանքների ցուցադրությամբ մասնագիտացված խոշորագույն էքսպոն է, որ անցկացվում է տարեկան չորս անգամ։ Ցուցահանդեսը տարեկան հյուրընկալում է ավելի քան 12 000 խոշոր գնորդներ ու ոլորտի մասնագետներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ